

Գերմանաբնակ գրող Արմինե Սարգսյանը, որն այսօր ապրում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասում, արդյունաբերական Վուպերտալ քաղաքում, նշում է, որ օտար երկրում հայ գրողին կարոտն է և՛ օգնում և՛ թևեր տալիս ու հաճախ նաև խանգարում։ Մի քանի տարի առաջ Գերմանիա տեղափոխված Արմինեն Հայաստանում արդեն գրքի հեղինակ էր, ծանոթ էր հայաստանցի գրողներից շատերին, ստացել էր նրանց օրհնությունն ու կայացման ճանապարհ էր անցնում։
«Ստեղնաշարից դուրս» և «Անվերնագիր Հուշեր» գրքերի հեղինակը, սակայն, այդ տարիներին Գերմանիայում ստեղծագործական դադար ունեցավ։ «Անգամ գիրք չէի կարդում»,- ասում է գրողը, ինչը տարիներ անց նոր գործերի ստեղծման ճանապարհ հարթեց։
Արմինե Սարգսյանը այդ ընթացքում ուսումնասիրեց գերմանական գրականության տարբեր կողմերը, կարողացավ ծանոթություններ ձեռք բերել, լեզվին տիրապետել ու արդեն այսօր պատրաստվում է հրատարակել իր երրորդ՝ գերմանափիլիսոփայական մոտիվներով գիրքը՝ առաջինը հենց գերմանացի ընթերցողի դատին հանձնելու համար։
Արմինեն նաև հայ համայնքի հետ կապերը չի խզում։ Ասում է, որ իր ընտանիքի տեղափոխության ժամանակ համայնքի, հատկապես եկեղեցու օգնությունը շատ է զգացել։ Իսկ ինքը փորձել է իր գործերը ներկայացնել ու տարածել` հաշվի առնելով այն, որ այսօր օտար երկրներում հայերը, հատկապես երեխաները, հայերեն կարդալու և լսելու կարիքն ունեն։
Օտար ափերում է անցում նրա ստեղծագործական ճանապարհը, սակայն գործերի մասին խոսում է նաև հայրենիքում՝ այցերի ժամանակ։
Ի՞նչ հնարավորություններ ունի երիտասարդ հայ գրողը օտար միջավայրում, որո՞նք են այդ միջավայրի դրական ու բացասական ազդեցությունները. Լսեք Արմինե Սարգսյանի հետ զրույցում։