

Հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ շարունակական սկզբունքով ընտրված տաղանդավոր պատանիների հետ իրականացվում է ուսումնական գործընթաց:
«Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագրի առանցքային նպատակներն են՝ գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության համակարգի կատարելագործումը, կրթության և մշակույթի կապի խթանումը, սերնդափոխության հիմքերի ձևավորումը։
Այն նախաձեռնությունների և միջոցառումների համալիր շարք է, որի շրջանակում մոնիթորինգի և մասնագիտական լսումների միջոցով ՀՀ-ում կատարվում է առավել տաղանդավոր պատանիների և երիտասարդների ընտրություն:
Հրավիրյալ մասնագետների ընտրության հարցում որոշիչ են նրանց հեղինակությունն ու ներդրումը միջազգային երաժշտության ոլորտում:
Զրույց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի 1–ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանի և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի 12–րդ դասարանի աշակերտուհի Մերի Շարբաթյանի հետ։