ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին. Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին՝ TASS-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա տեղեկացրել է, որ զրույցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։ «Փոխըմբռնումը 100% է, Իսրայելի վարչապետ [Նաֆթալի] Բենեթի հետ զրույցը նույնպես կարևոր էր՝ որպես այս պատերազմը որքան հնարավոր է շուտ և ազնիվ խաղաղությամբ վերջ տալու բանակցային ջանքերի մի մաս: Մեր պատվիրակությունը նույնպես աշխատել է դրա վրա՝ ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում: Բոլորովին վատ չէ, ինչպես ինձ են զեկուցել, բայց տեսնենք: Դրանք կշարունակվեն վաղը»,- ասել է Զելենսկին:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի առցանց ձևաչափով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ մինչև երեքշաբթի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել։

Back to top button