

Արմենուհի Սեյրանյանը սկսել է երգել մանկուց, նախ ծնողների ուղղորդմամբ, ապա՝ ուսուցիչների։
«Այդ առումով բախտս բերել է», — ասում է օպերային երգչուհի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմենուհի Սեյրանյանը։
Դեռևս կոնսերվատորիայի վերջին կուրսում, հաղթահարելով մրցույթը, անցնում է աշխատանքի լեգենդար «Շարական» հանույթում, որի գեղարվեստական ղեկավարը Դանիել Երաժիշտն էր։ Օպերային արվեստ, կամերային և հոգևոր երաժշտություն, և ժողովրդական երգերի մշակումներ․այս ամենն եկավ՝ համալրելու Արմենուհի Սեյրանյանի հարուստ երգացանկը։
Օպերային թատրոնում դերերգերը, բազմաթիվ համերգները, հյուրախաղերը և ձայնագրությունները իրենց արժանի գնահատականն են ստացել պետության կողմից։ Զուգահեռ շարունակում է կոնսերվատորիայում մանկավարժական գործունեությունը և ամեն ինչ հասցնում։
«Երբ ընթացքի մեջ ես, չես էլ նկատում, քանի որ միշտ շրջապատված ես ստեղծագործող և տաղանդավոր անհատականություններով», – ասում է երգչուհին։
Հաղորդման ընթացքում հնչում են Արմենուհի Սեյրանյանի տարբեր տարիների օպերային, կամերային ե հոգեւոր երաժշտության կատարումները: