Հայկական հարց

Օսմանյան կառավարությունն ինչպե՞ս էր արդարացնում հայերի զանգվածային տեղահանությունը․ «Հայկական հարց»

1915 թ․-ի գարնանը լուրեր էին տարածվում, որ Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում հայերի զանգվածային կոտորած։ Անտանտի կազմում գտնվող երեք երկիր՝ Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան, մշակում են մի հայտարարություն, որով դատապարտում են այդ գործողությունները։

Մայիսի 24-ին պաշտոնապես ներկայացվում է այդ հայտարարությունը, որտեղ առաջին անգամ հայերի կոտորածը և ջարդերով ուղեկցվող տեղահանությունը համարվում են մարդկության հանդեպ գործած հանցագործություն։

Գրված էր, որ կառավարության այն անդամները, որոնք պատասխանատու էին այդ գործընթացի համար, Առաջին աշխարհամարտից հետո ենթարկվելու էին անհատական պատասխանատվության։

Հայերին տեղահանում էին, որ վերջնականապես լուծում տային նրանց անջատողական ձգտումներին։ Այսպես էր նշվում տեղահանության մասին օսմանյան կառավարության ընդունած որոշման մեջ։

Թեմային է անդրադառնում ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 8-րդ:

Back to top button