ԿարևորՀասարակություն

Շփման գծի երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել ազգաբնակչության շրջանում, այս մասին ասված է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի հայտարարությունում։

Տեղեկացվում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,– նշված է հայտարարության մեջ:

Back to top button