ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ եւ ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Back to top button