ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները՝ էլեկտրոնային հերթագրման միջոցով

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։

Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։

Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։

ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»։ 

Back to top button