ԿարևորՀասարակություն

Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների` ընտանիքները տեղափոխելու մասին լուրերը

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընտանիքներն Արցախից տեղափոխելու մասին հայտարարությունների` իրականությանը համապատասխանությունը: Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ 

«Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից Արցախի ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ 

Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է»,- ասված է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ:

Back to top button