ԿարևորՀասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:

Back to top button