ԿարևորՀասարակություն

Euronews-ն անդրադարձել է Արցախի գազի խնդրին (տեսանյութ)

Եվրոնյուզն անդրադարձել է Արցախի գազի խնդրին, ասվում է, որ հումանիտար աղետ է հասունանում.

«Արդեն երրորդ օրն է, ինչ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը մնում է առանց գազի, որը մատակարարվում է Հայաստանից։ 44-օրյա պատերազմից հետո գազատարի վնասված հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հումանիտար աղետ է հասունանում (նույնիսկ բնական գազով աշխատող հացի գործարանները կանգ են առել), սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Նրա հետ բանակցում են ռուս խաղաղապահները»։

Back to top button