ԿարևորՀասարակություն

Արցախում բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների

Այսօր կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների, հայտնում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նշվում է, որ առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ:

«Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո»,- գրել է ԱՀ պետնախարարը :

Back to top button