Վերնատուն

Քաղաքին պակասում է ճիշտ մշակված ճարտարապետական հայեցակարգ․ «Վերնատուն»

Ճարտարապետությունը հասարակության կողմից ընկալվում է ոչ թե որպես արվեստ, այլ որպես շինարարություն՝ ասում է ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետական նախագծման և միջավայրի դիզայնի պրոֆեսոր Հայկ Ասատրյանը։

Նա կարևորում է հին հռոմեացի ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան Վիտրուվիոսի օգտակարության, ամրության և գեղեցկության երեք սկզբունքը։ «Դրանց բացակայության դեպքում չկա ճարտարապետություն։ Այդ երեք պայմանը պիտի պահպանվի»,– ասում է ճարտարապետը։

Խոսելով ճարտարապետության մերօրյա խնդիրներից, կրթությունից և ժամանակակից պահանջների մասին՝ Հայկ Ասատրյանն ասում է, որ կարևոր է ունենալ և առաջնորդվել ճիշտ մշակված հայեցակարգով։

«Պետք է լիներ քաղաքի հայեցակարգ։ Շատ ենք ուշացել։ Ճարտարպետի սխալն անուղղելի է, դա կարող է դարերով մնալ որպես «աչքի փուշ»։ Ի սկզբանե պետք էր մտածել՝ քաղաքն ինչպես զարգացնել, ինչպես բեռնաթափել կենտրոնը բարձրահարկերից, այսինքն՝ պետք է լիներ ամֆիթատրոնային լուծում», – նշում է ճարտարապետը։

Back to top button