Հատվող եթեր

Նախատիպարային նախագծեր. նոր մտահղացումների հեղինակը․ «Հատվող եթեր»

ՀՀ վաստակավոր նկարիչ, արվեստում բազմաթիվ յուրահատուկ հայտնագործությունների հեղինակ Արարատ Սարգսյանին դժվար է միայն նկարիչ անվանել։ Հետաքրքրությունների այն լայն շրջանակը, որով զբաղվում է արվեստագետը, նույնպես դժվար է դասել արվեստի աշխարհում հայտնի որևէ ուղղության:

Անհատականություն, որն ունենալով ինքնուրույն ոճ, վրձին ու ներկապնակ, յուրօրինակ ներաշխարհ, զգացմունքներ, փիլիսոփայական հայացքներ ու անսպառ նորանոր մտահղացումներ, կերտում է տարբերվող ու հետաքրքիր արվեստ: Ու եթե բնութագրենք մեկ բառով, ապա նախատիպարային նախագծեր, որոնք կրում են հոգևոր և ազգային պատկանելիություն:

Արարատ Սարգսյանը ծնունդով գյումրեցի է։ Մանկուց ցանկացել է նկարել ու քանդակել։ Գյումրիի նկարչական դպրոցն ավարտելով՝ սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Արարատ Սարգսյանի աշխատանքներն ու նախագծերը ցուցադրվել են Եվրոպայի, Ամերիկայի և Արևելքի մի շարք երկրներում։

Արվեստագետի աշխատանքների թվին են դասվում մի շարք ֆիգուրատիվ և խորհրդանշական պատկերներ: Իր կոնցեպտուալ մտահղացումներն իրագործելու համար երկար տարիներ Արարատ Սարգսյանը ստեղծում է ձեռակերտ գրքեր՝ համադրելով պատկերն ու գիրը։

Անչափ յուրահատուկ են նաև Արարատ Սարգսյանի նկարները. կոմպոզիցիոն հստակություն, պարզություն ու առանձնահատուկ նրբերանգներ, որոնց միջոցով արվեստագետը փոխանցում է իր յուրաքանչյուր ստեղծագործության ջերմությունը, իմաստը, ոգին: Զրույց նկարիչ Արարատ Սարգսյանի հետ։

Back to top button