Հայկական հարց

Երիտթուրքերը որոշեցին հայերից ազատվելու միջոցով լուծել Հայկական հարցը․ «Հայկական հարց»

Երիտթուրքերը Օսմանյան կայսրությունը փրկելու տարբեր միջոցներ էին փնտրում։ Գործունեության սկզբնական շրջանում քննադատում էին Աբդուլ Համիդին, որ նա չէր կարողանում Հայկական հարցը լուծել քաղաքակիրթ ճանապարհով։

Երբ գալիս են իշխանության, հասկանում են, որ իրենց համար էլ է դա դժվար լինելու։ Նրանք հայերին վերացնելու ճանապարհն են ընտրում: Նման որոշում ընդունելու հիմնական պատճառն այն էր, որ Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կարևոր կենտրոնն էր դարձել տարածքային, աշխարհաքաղաքական և տնտեսական առումներով։

Առաջին աշխարհամարտի նախաշեմին` մասնավորապես Սարիղամիշի ճակատամարտում թուրքական զորքի պարտությունից հետո, Էնվեր փաշան և թուրքական վերնախավն սկսում են հայերին դավաճանության և պարտության հիմնական մեղավորը համարել։

Միաժամանակ` հայերից ազատվելու եղանակով երիտթուրքերը մտածում էին ազատվել նաև տնտեսական ոլորտում հիմնական դեր խաղացող հայ բուրժուազիայից։

Թեմային է անդրադառնում ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ «Տարհանել և ոչնչացնել հայությանը»՝ մաս 7-րդ:

Back to top button