ԿարևորՀասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները;

Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Back to top button