ԿարևորՀասարակություն

Թբիլիսիի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Փարաջանովի անունով

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը, փոխանցում է Aliq.ge-ն։

Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս՝ Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ:

Որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ տարելիցին՝ 2021 թվականի հուլիսի 20-ին: Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում էր ընդունել` մայրաքաղաքի փողոցներից մեկը, որտեղ բնակվել է Սերգո Փարաջանովը, անվանակոչել Մաեստրոյի անվամբ:

Կարդացեք նաև
Close
Back to top button