ԿարևորՔաղաքական

Դեսպանը Ռուբեն Սադոյանը Լաշա Դարսալիային է ներկայացրել է Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակը

Ս․թ․ մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ Դեսպանությունը։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։ 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Back to top button