Խոշորացույց

Կարմիր դիպլոմը՝ որակյալ մասնագետի չափորոշի՞չ. կրթության որակի խնդիրը. «Խոշորացույց»

Ես սովետական դպրոցն ավարտածների զավակ եմ, ու իմ ծնողները հավասարաչափ ինձ կարող էին օգնել հանրակրթական դպրոցի դասերիս պատրաստվելուն. մայրիկս մասնագիտությամբ բժիշկ է, հայրս՝ ինժեներ-շինարար։ 

Ես ընկերներիս երեխային, որ 7-րդ դասարանում է սովորում, այնքան լավ չեմ կարողանում օգնել դասերը պատրաստելուն, որքան ինձ էին կարողանում օգնել ծնողներս։

Բայց ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ ու ստացել եմ բուհական ակադեմիական կրթություն Հայաստանում։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումն այն մասին, որ կարմիր դիպլոմով, բարձրագույն կրթություն ստացած մարդիկ չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ կամ ընդհանրապես չեն աշխատում։

Որքանո՞վ է իմ ակադեմիական կրթությունն ինձ օգնել աշխատանք գտնելու ու իմ մասնագիտությամբ աշխատելու հարցում, կդժվարանամ պատասխանել։ Բայց փաստ է այն, որ ես այն հաջողականերից եմ, ով ունեցել է կրթությանը զուգահեռ մասնագիտությամբ աշխատելու ու գործնական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն։

Կարծում եմ՝ մեր երկրի կրթական համակարգին հենց այս բանաձեւն է պակասում։ Կամ, գուցե, թիրախային ու ճիշտ նպատակներ դնելն ու դրանք սահմանելը։ Չգիտեմ…

Բայց գիտեմ, որ այնտեղ, որտեղ «կաղում է» պետությունը, օգնության է հասնում մասնավորը։ Իմ կուրսեցիներից մեկը, որ այդպես էլ չկարողացավ իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, ընդունվեց «Դասավանդի’ր, Հայաստան» եւ երկու տարի որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի մեկնեց Արցախի հեռավոր Վաղազին գյուղ ու այնտեղ դասավանդեց՝ փոխելով այդ համայնքի կյանքն ամբողջությամբ։

Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժը «Դասավանդի’ր, Հայաստան» մասնավոր կրթական ծրագրի մասին

Եվ այս պատկերից այնպիսի տպավորություն կա, որ կրթական համակարգի խնդիրները մեր երկրում անլուծելի են, բայց արի ու տես, որ ասենք, մասնավոր սեկտորում աշխատող անհատ ուսուցիչներ կարողանում են իսկապես որակական այլ մթնոլորտ ստեղծել։ Գուցե խնդիրը ոչ թե համակարգի, այլ ուսուցիչների ու նրանց մոտեցմաե՞ն մեջ է։

  • Ի՞նչ բացեր ունի նորանկախ Հայաստանի կրթական համարկարգը,
  • ի՞նչ կրթական համակարգ ենք մենք ուզում մեր երեխաների համար,
  • կարմիր դիպլո՞մն է կարեւոր, թե՞ գիտելիքը։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ խոսել ենք Հայաստանի կրթական համակարգի խնդիրների ու դրանք լուծելու հնարավորությունների մասին։

Back to top button