15 րոպեն քիչ է

Գերմանացի դիպուկահար բռնած հայ բանաստեղծը․ «15 րոպեն քիչ է»

«Նա 1941 թվականին աշխատանքի է անցնում Հայաստանի ռադիոկոմիտեում՝ որպես լուրերի գիշերային հերթապահ-խմբագիր»,-պատմում է Ռուբեն Մաթևոսյանը,- իսկ նույն թվականի դեկտեմբերի 2-ին զորակոչվում է բանակ ու մասնակցում Հայրենական Մեծ պատերազմին։

Պատերազմի ժամանակ դառնում է դիվիզիայի թարգմանիչ ու բացի գերմանացիներին հարցաքննելուց, գնում է նաև հետախուզության։

«Գերմանացի դիպուկահարին բռնելու համար արժանանում է «Կարմի աստղ» շքանշանի»,- գիտեի՞ր, հարցնում է Մարտին Վարդազարյանը։

Թվում է, թե սա պատմություն է հայ ռազմական գործչի կամ պատերազմի վետերանի մասին, բայց մաեստորները խոսում են հայ բանաստեղծ արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործչի մասին։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են պատմել Հրաչյա Հովհաննիսյանի բազմաժանր ստեղծագործական կյանքի մասին։

Back to top button