ԿարևորՀասարակություն

Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների ուժեղացված ծառայություն

Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ 

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։ 

ԱՀ ԱԽ-ն կոչ է անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ 

Back to top button