

Նիկելի գինը հասել է պատմական առավելագույնի: Էլեկտրամոբիլներում օգտագործվող մետաղի թանկացման պատճառը թրեյդերների շրջանում դրա սակավության նկատմամբ վախն է: Նիկելի համաշխարհային արտահանման 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ռուսաստանում գործունեությունը դադարեցրած Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի տեղը կարող է զբաղեցնել չինական UnionPay-ը: Եվրոգոտու պետական պարտատոմսերի իրական եկամտաբերությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է:
Առանց ռուսական ազոտական պարարտանյութերի Եվրոպայում այս տարի կնվազեն բերքատվության ծավալները: Ըստ վերլուծաբանների՝ եվրոպական երկրները չեն հասցնի կարճ ժամանակում ռուսական պարարտանյութերին այլընտրանք գտնել: