Երաժշտական եռանկյունի

«Թմբաթա» ֆանտաստիկ Կոմիտաս․ «Երաժշտական եռանկյունի»

«2019-ին Հանրային ռադիոյի հայտարարած «Կոմիտաս 150՝ հետգրություն» ծավալուն նախագծի շրջանակում, «Թմբաթա» համույթը իր մասնակցությունն ունեցավ, որի արդյունքում ձայնագրեց հարուստ նյութ»,- ասում է «Թմբաթա» նախագծի հիմնադիր Արիկ Գրիգորյանը։

Կովիդի պատճառով հետաձգվեցին ալբոմի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները և ահա 2022-ին համույթը ներկայացնում է մի ալբոմ, որի հիմքում Կոմիտասի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնությունն է։

«Թմբաթա»-ն սկսեց որպես ԹՈՒՄՈ-ի ուսումնական ծրագիր և 7 տարիների ընթացքում վերաճեց ինքնուրույն երաժշտական խմբի։ Խումբը համերգներով հանդես է գալիս ոչ միայն Հայաստանում այլ նաև արտերկրում»,-ասում է Արիկը։

Խումբը ունի մեծ երգացանկ՝ 70-ից ավել ստեղծագործություններ, ակտիվ աշխատում է, ձայնագրվում և հանդես գալիս ամենատարբեր հարթակներում՝ հեռուստատեսայինից մինչև փառատոնային։

«Կոմիտասյան մշակումներ»-ը շատ կարևոր են, քանի որ այն նաև մեծ դաստիարակչական նշանակություն ունի։ Հաղորդման ընթացքում Հանրային ռադիոյի եթերում առաջին անգամ հնչելու են «Ֆանտաստիկ Կոմիտաս» ձայնասկավառակից ստեղծագործություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button