ԿարևորՄիջազգային

ԱՄՆ կոնգրեսականներն ընդունել են Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու և Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների կողմից քայլեր ձեռնարկելու վերաբերյալ օրինագծին։ Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախաձեռնությանը աջակցել է 415 կոնգրեսական, դեմ են եղել 17-ը։ Փաստաթղթի համաձայն՝ պետք է արգելք դրվի Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների, այդ թվում՝ նավթի ու գազի ԱՄՆ ներմուծման վրա։ Բացի այդ, ԱՄՆ պաշտոնյաներին հանձնարարված է դիտարկել քայլեր՝ «ԱՀԿ-ին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու համար»։ Դեռ չի նշվում, թե երբ օրինագիծը կքննարկի ԱՄՆ Սենատը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի արդեն հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը և նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։

Back to top button