Էկոսֆերա

Չեռնոբիլի մոտակայքում նկատել են շատ արտասովոր եղջերու․ «Էկոսֆերա»

Այս ամիս Չեռնոբիլի մոտ հայտնաբերել և լուսանկարել են արտասովոր եղջերու։ Լուսանկարի հեղինակ Սերգեյ Դոմաշևսկին նկատել է, որ կենդանին մյուսներից տարբերվում է կրեմագույն մորթով։

Մասնագետները կարծում են, որ նրա գույնը ճառագայթման հետևանք չէ, եղջերուն ալբինոս էլ չէ, քանի որ շագանակագույն աչքեր ունի, այլ պարզապես մորթու գույնն է՝ կարմիր արևայրուքի հետքերով։

Այնուամենայնիվ, սա հետաքրքիր դեպք է, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է հանդիպել և նկարել այդքան հազվագյուտ գույն ունեցող կենդանու։

Back to top button