Վերնատուն

«Թեք տեղ»․ այլընտրանքային մոտեցում թատրոնին «Վերնատուն»

«Թեք տեղ» թատրոնը հիմնվել է 3 տարի առաջ, այսօր այն թատրոնից վերածվել է մշակութային մի հարթակի, որտեղ ներկայացումներից բացի իրականացվում են մշակութային մի շարք նախաձեռնություններ՝ արվեստի ցուցադրություններ, թատրոնի հետազոտություն, հրատարակչական գործունեություն և այլն։

«Մենք այլընտրանքային ենք։ «Թեք տեղի» հիմքում նոր բան ստեղծելու, արարելու, նոր բան բացահայտելու ցանկությունն է», – ասում է թատրոնի հիմնադիր անդամ Արևիկ Հակոբյանը։

Հայաստանում քիչ են նման այլընտրանքային թատրոնները, որոնք դուրս են ակադեմիական թատերական ավանդույթից։ Թատրոնի գործառույթը շատ է փոխվել․ թատրոնն այսօր մեդիա գործիք է, տեղեկատվական գործիք և այլն։ «Թեք տեղը» երկար կգոյատևի, եթե բալանսը ճիշտ պահպանվի», – ասում է Արևիկ Հակոբյանը։

Back to top button