Սփյուռքի ձայնը

Երաժշտական ճաշակը ձևավորելը ոլորտի ավագների գործն է․ «Սփյուռքի ձայնը»

Սերնդափոխության ժամանակ բարձրարժեք երաժշտության անտեսումը ոլորտի ավագների բացթողումն է` ասում է ամերիկաբնակ երաժիշտ, երգերի հեղինակ Զարեհ Թևանը։ Նա տարվա մեջ մի քանի անգամ գալիս է Հայաստան՝ հիմնականում իր գրած երգերը ներկայացնելու համար։

«Ես այսօրվա մեծերին եմ մեղադրում երիտասարդների ճաշակի ձևավորման գործում: Նրանք չպետք է համակերպվեն, այսպես կոչված, պահանջարկին, որի մասին հաճախ խոսում են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Հատկապես Սփյուռքում պահանջարկը, որի մասին խոսում են սփյուռքի երաժիշտներն ու երգիչները, սխալ ճաշակ է ձևավորել, ինչը շտկելու համար վաղն արդեն ուշ է լինելու»,- ասում է Զարեհը։

Ի՞նչ նոր ու հետաքրքիր գործերով է այս անգամ եկել Զարեհ Թևանը, Հայաստանում ի՞նչ հետաքրքիր գործեր է ներկայացրել հայաստանցի իր գործընկերների հետ, լսեք նրա հետ զրույցում։

Back to top button