ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիան այժմ կարող է ձերբակալել ռուսական ինքնաթիռները

Մեծ Բրիտանիան հայտարարել է մի շարք նոր պատժամիջոցների մասին, որոնք վերաբերում են ռուսական ինքնաթիռներին և տիեզերական ու ավիացիոն տեխնոլոգիաների արտահանմանը, հայտնում է BBC-ն։

Միջոցառումները կառավարությանը լիազորություններ կտան կալանավորելու ռուսական ինքնաթիռները Մեծ Բրիտանիայում և քրեական հանցագործություն կճանաչեն դրանց թռիչքը կամ վայրէջքը երկրում:

Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, որ պատժամիջոցները ուղղված կլինեն Կրեմլին մոտ կանգնած գործիչներին:

Հեմփշիրի Ֆարնբորո օդանավակայանում մեկ ինքնաթիռ արդեն իսկ գտնվում է հետաքննության փուլում:

Բացի այդ, նոր առևտրային պատժամիջոցները կկանխեն Մեծ Բրիտանիայի ավիացիայի կամ տիեզերական տեխնոլոգիաների արտահանումները Ռուսաստան, ներառյալ հարակից ծառայությունները, ինչպիսին է ապահովագրությունը:

Back to top button