ԿարևորՀասարակություն

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշվել է ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ։

Back to top button