Սփյուռքի ձայնը

Բեյրութից Գյումրի. լիբանանահայ խաչքարագործ Նարինեն` գյումրեցու հարս․ «Սփյուռքի ձայնը»

Նարինեն Լիբանանից Հայաստան եկավ որպես կամավոր։ Առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ էլ հանդիպեց Ժորային։ Իրար հետ շարունակեցին հանդիպել Երևանում, ու այդպես ծնվեց նրանց սիրո ու ամուսնության պատմությունը։

Ժորան ծրագրավորող է, Նարինեն` ճարտարապետ-դիզայներ: Ժորան պատմում է, որ պատերազմի օրերին թողնելով ամեն ինչ սկսեց ռազմաճակատի համար անվադողեր հավաքել, իսկ այսօր էլ գյումրեցի երեխաներին, երիտասարդներին, և ոչ միայն, փորձում է զինվորական պատրաստականության և առաջին անհրաժեշտ գործողությունների դասեր տալ:

Երիտասարդները իրենց օրհնությունն ստացել են հենց Դադիվանքում, որտեղ տեղի է ունեցել նրանց նշանադրությունը: Նարինեն, որը մեծացել էր հայկական ընտանիքում, ազգային դաստիարակություն ստացել, ասում է, որ մտքով չէր անցնում, որ վերջում Բեյրութից կտեղափոխվեր Գյումրի։

Հայաստան գալուց հետո հետաքրքրվեց խաչքարագործությամբ: Այսօր Գյումրիում արհեստանոց ունի, խաչքար է փորագրում տարբեր երկրներում ապրող հայ և օտար պատվիրատուների համար:

Կանանց միջազգային օրվա առիթով այսօր ներկայացնելու ենք լիբանանահայ խաչքարագործ Նարինե Փոլադյանի ու նրա գյումրեցի ընտրյալի՝ Ժորա Աբգարյանի սիրո պատմությունը։ Ինչպես են ընդունում ավանդապահ գյումրեցիները կին խաչքարագործին։ Տաղավարում երիտասարդ զույգն է․ Բեյրութում ծնված Նարինե Փոլադյանը եւ գյումրեցի Ժորա Աբգարյանը։

Back to top button