Մասնագիտություն

Ազնվական, բարդ ու հմայիչ. խոսքը մարդու մասին չէ, այլ գոբելենագործության. «Մասնագիտություն»

Ազնվական, բարդ, անչափ աշխատատար, բայց և միևնույն ժամանակ հմայիչ արվեստ է գոբելենագործությունը: Դեկորատիվ կիրառական արվեստի բարձրաշխարհիկ այս ճյուղի տարածումն ու զարգացումը Հայաստանում կապված է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի անվան հետ։

Արվեստագետի եզակի աշխատանքները, կրելով ազգային, հայրենասիրական ոգու շեշտադրում, զարդարում են հայկական եկեղեցիներն ու կարևորագույն հաստատությունները, ներկայացված են Հայաստանի և շատ ուրիշ երկրների թանգարաններում, պատկերասրահներում։

Կարապետ Եղիազարյանի նվիրական գործն այսօր շարունակում է դուստրը՝ գոբելենագործ, նկարչուհի, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը։

Արյան կանչով ընտրելով մասնագիտությունը, ժառանգելով հայրիկի պատգամը, նոր շրջափուլի մեջ դնելով նրա արվեստը, հետևելով 20-րդ դարի ավանգարդիստական ոճամտածողությանը, փայլուն տիրապետելով արվեստի այս ճյուղի կանոններին, յուրահատկություններին, տեխնիկական բարձր վարպետությանը՝ ստեղծագործում է, կերտում արվեստի բացառիկ նմուշներ և տարիներ շարունակ իր գիտելիքները փոխանցում նոր սերնդին։

Զրույց գոբելենագործ, նկարչուհի, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանի հետ։

Back to top button