

Եվրամիության համար «թանկ կարժենա» էներգիայի և հումքի խոշոր մատակարար Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը: Եվրոպական կառավարությունները ստիպված կլինեն նաև վարկեր վերցնել բանակն ուժեղացնելու և ուկրաինացի փախստականներին ընդունելու համար. NIESR բրիտանական կենտրոն։
Առաջիկա ամիսների մատակարարումների հաշվարկով ցորենի գինը հասել է վերջին 14 տարվա առավելագույնին: Մոլորակի ամենապահանջված հացահատիկի ապառնագրերը թանկացել են 40%-ով:
Էլեկտրամոբիլների միջոցով շրջակա միջավայրը մաքուր պահելու ջատագով Իլոն Մասկը նոր իրավիճակում դեմ չէ, որ ավելանա մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի արդյունահանումը:
Մինչև 2022 թվականի ավարտը «սև ոսկու» գինը բարելի դիմաց կարող է հասնել 185 դոլարի: Վերլուծաբանները կանխատեսումը հավանական են համարում՝ Ռուսաստանից հումքի մատակարարումների հնարավոր դադարի պատճառով: