ԿարևորՄիջազգային

Համաշխարհային բանկը որոշել է 723 մլն դոլար հատկացնել Ուկրաինային

Համաշխարհային բանկի խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար 723 մլն դոլարի տրամադրմանը։

Բանկը հայտնել է, որ շարունակում է աշխատել առաջիկա ամիսներին երկրի համար 3 ​​միլիարդ դոլարի աջակցության ևս մեկ փաթեթի վրա:

Բանկը նաև հավելյալ օգնություն է խոստացել հարևան երկրներին, որոնք ընդունում են ավելի քան 1,7 միլիոն փախստականների (հիմնականում կանանց, երեխաներին և տարեցներին):

Ըստ հաղորդագրության՝ միջոցները կօգնեն Ուկրաինայի կառավարությանը տրամադրել կարևոր ծառայություններ, ներառյալ հիվանդանոցի աշխատողների աշխատավարձերը, տարեցների կենսաթոշակները և սոցիալական ծրագրերը խոցելի խավերի համար:

Back to top button