Երաժշտական եռանկյունի

Լիլիթ Զաքարյան՝ երաժշտական գերդաստանի շարունակող․ «Երաժշտական եռանկյունի»

Դաշնակարուհի Լիլիթ Զաքարյանի հետ զրույցի առիթը՝ Արամ Խաչատրյան թանգարանի համերգային դահլիճում իր հոր՝ կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանի հիշատակին կազմակերպված համերգն էր։

«Այս համերգի ծրագիրը ամբողջովին կազմված էր իմ հայրիկի ստեղծագործություններից։ Նա վաղաժամ հեռացավ մեզանից, իսկ կոմպոզիտորին արժևորելու ամենաճիշտ միջոցը՝ իր երաժշտությունը կատարելն է»,- ասում է դաշնակահարուհին։

Սուրեն Զաքարյանը հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության լավագույն ներկայացուցիչներից է՝ կոմպազիտոր, դաշնակահար և դասախոս։ Ստեղծագործել է բազմաթիվ երաժշտական ձևերի մեջ՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն։

«Շատ կարևոր է կատարելով ժամանակակից երաժշտությունը, ապրեցնել կոմպոզիտորին։ Ես որպես դաշնակահարուհի կատարում եմ և՛ դասական և՛ ժամանակակից երաժշտություն, աշխատում եմ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում և հանդես գալ որպես մենակատար։ Նաև նվագում «Մուրադյան դուետում» և «Հարությունյան քառյակում»»,-ասում է Լիլիթ Զաքարյանը։

«Մանկուց ընտանիքս միշտ ուղղորդել է ինձ դեպի երաժշտությունը, երաժիշտների գերդաստանի շառավիղ եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը և նվիրված եմ երաժշտությանը»։

Հաղորդման ընթացքում հնչում են Լիլիթ Զաքարյանի բազմաթիվ կատարումների ձայնագրությունները։

Back to top button