ԿարևորՄիջազգային

Զելենսկին Պուտինին կոչ է արել «երկխոսություն սկսել»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով, որ Ուկրաինան պատրաստ է խոսել և փոխզիջումների փնտրել։

«Առաջին հերթին, ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք հանձնվելու», — ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝  պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է կատարել Ռուսաստանի Դաշնության պահանջները հրադադարի համար՝ փոխել Սահմանադրությունը և հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։

«ՆԱՏՕ-ի հետ կապված ես կորցրեցի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից»,- հավելել է նա։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան չի ցանկանում լինել մի երկիր, որը «ծնկաչոք ինչ-որ բան մուրում է, իսկ մենք այդպիսի երկիր չենք լինելու, ես չեմ ուզում այդպիսի նախագահ լինել»։

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ հնարավոր է խոսել «չճանաչված հանրապետությունների» շուրջ փոխզիջումների մասին։

«Այս պահին անհրաժեշտ է, որ Պուտինը երկխոսություն սկսի»,- պնդել է նա:

Back to top button