ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հասանելիություն ունենալ ՀՀ-ից Արցախ գազատարի ենթադրյալ վթարի վայրին. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կապ է հաստատել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ և տեղյակ է, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ 

«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։ Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքի իր էջում:

Back to top button