ԿարևորՀասարակություն
Վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից պարբերաբար խախտվել է․ ՊԲ


ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:
Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: