ԿարևորՀասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվանային համալիր կկառուցվի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Այս մասին որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում:

Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:

Back to top button