ԿարևորՄիջազգային

ՌԴ ԶՈւ-ն ժամը 10։00-ից Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում

Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լռության ռեժիմ և բացում մարդասիրական միջանցքները, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Մարդասիրական շտաբին։ Նշվում է, որ միջազգային կառույցները ծանուցվել են լռության ռեժիմի հայտարարման մասին։

Մարդասիրական շտաբը պահանջում է ուկրաինական կողմից իրագործել մարդասիրական միջանցքների ստեղծման պայմանները և ապահովել խաղաղ բնակիչների և օտարերկրացիների ելքը։

Մարդասիրական շտաբից հայտում են, որ վերահսկողությունը կիրականացվի անօդաչուներով, և մարդասիրական իրադրության խափանման մեջ Ռուսաստանին մեղադրելու Կիևի փորձերը կլինեն անիմաստ։

Back to top button