Երգիչ, երգահան Վախթանգ Հարությունյանն այս տարի նշում է իր 50-ամյա հոբելյանը։ «Պահի զգացողությունն ու գիտակցությունը իմ կյանքում շատ բան են որոշել, և սովորաբար եղել է այն, ինչ պիտի լիներ, արել եմ այն, ինչ պիտի անեի», – ասում է նա։
Ընկերների հետ հիմնել է Բարդերի ակումբը, «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա փառատոնը, գրել 100-ից ավելի երգ, այս տարի թողարկելու է 8-րդ և 9-րդ ձայնասկավառակը։
Ի՞նչ է հեղինակային երգը մեր օրերում ժամանակակի՞ց է, թե՞ ոչ։ Վախթանգ Հարությունյանն ասում է՝ հեղինակային երգը լեզվամտածողություն է փոխանցում։
«Մենք պառակտված ենք լինելու և խոսելու ենք տարբեր լեզուներով, քանի դեռ նույն լեզվամտածողության դաշտում չենք։ Իսկ հեղինակային երգը մեկ ընդհանուր լեզվի շուրջ միավորվելու հնարավարություն է ստեղծում», – նշում է երաժիշտը։