Դասական երաժշտությունը և մենք

Բարոկկոյի դարաշրջանի մեծ կոմպոզիտոր՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդել․ «Դասական երաժշտությունը և մենք»

«Ցավալի կլիներ, եթե ես մարդկանց սոսկ հաճույք պատճառեի: Իմ նպատակը նրանց ավելի լավը դարձնելն է»։

Ինչ իմանար հանճարեղ կոմպոզիտորը, որ դեռևս 18-րդ դարի սկզբին ստեղծված նրա Անտեմները «Երաժշտություն ջրի վրա», «Հրավառություն» սյուիտները, օրատորիաները, օպերաները և շատ այլ ստեղծագործություններ մինչ օրս պետք է նույնչափ կենսունակ լինեին:

Նա գիտեր ինչ է ուզում և ամեն գնով հասնում էր դրան: Ճակատագրի հարվածներն անզոր էին նրա կամքը կոտրել: Թեպետ նա 9 տարի ապրեց մթության մեջ, բայց ապրեց երաժշտության լույսի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button