

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հունվարին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին,որը կկայանա մարտի 11-13-ը։