ԿարևորՄիջազգային

Առաջիկայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Առաջիկայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ռուսական պատվիրակությունը Բելառուս է ժամանել  նույն կազմով։

«Պատվիրակությունը տեղում է, բանակցությունները շուտով, մենք տեղեկությունը ճշտում ենք ուկրաինական կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Բելովեժսկայա Պուշչայում։

«Վայրը չի փոխվել»,- ասել է աղբյուրը։

Ուկրաինական կողմը ևս հաստատել է բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը։

Ըստ ուկրաինական կողմի՝ բանակցությունները կսկսվեն 15․00-ին։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները Բելառուսում արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։

Back to top button