ԿարևորՄիջազգային

Փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը. ՄԱԿ

Վերջին 10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան, ասել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստական ​​Ուկրաինայից անցել է հարևան երկրներ՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ աճող փախստականների ճգնաժամն է Եվրոպայում»,- գրել է Գրանդին։

Լեհաստանի սահմանային ծառայությունը կիրակի հայտնել է նաև, որ Ուկրաինայից Լեհաստան է մտել 922,4 հազար մարդ։

Back to top button