ԿարևորՄիջազգային

Պուտինը Էրդողանի հետ խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Մոսկվայի պահանջները։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ուրվագծեց այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն պարզաբանեց դրված հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվեց, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և համաձայն. ժամանակացույցին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, ռուսական զինված ուժերը «ամեն ինչ անում են խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին»։

Զրույցի ընթացքում Պուտինը հաստատել է «ռուսական կողմի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար»։ «Հույս է հայտնվել, որ բանակցությունների պլանավորված հաջորդ փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները կցուցաբերեն ավելի կառուցողական մոտեցում, որը լիովին հաշվի կառնի ի հայտ եկած իրողությունները»,- հավելել է մամուլի ծառայությունը։

Back to top button