ԿարևորՄիջազգային

ՌԴ ԶՈՒ գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն․ Պուտինը ստորագրել է օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է  ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը լրացվում է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում» հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի:

Միաժամանակ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ սույն օրենքի խախտումը շահադիտական ​​դրդումներից ելնելով` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի հիմքով պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 10 տարի ժամկետով կամ տուգանքով՝ մինչև  5 միլիոն ռուբլի: Եթե ​​կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետևանքների, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-15 տարի։

Back to top button