ԿարևորՄիջազգային

Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների երրորդ փուլը` մարտի 7-ին

Ուկրաինայի պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները տեղի կունենան մարտի 7-ին։

Նա հանդիպման մասին այլ մանրամասներ չի հայտնել, ինչպես նաև չի նշել դրա հնարավոր վայրը։ Ռուսական կողմը դեռ չի հաստատել այս ամսաթիվը։

Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ, երկրի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության հետ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ «առաջիկա օրերին»։

Back to top button