

«Տաղանդավոր պոետին տալիս են «Շիրազ» գրական անունը, որովհետև, ինչպես մի անգամ ասել են, «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)»,-ասում է Մարտին Վարդազարյանը։
Բառի հանդեպ հենց այդ քնքշությունն ու նրբությունն է տարբեր ժամանակներում գրավել բազմաթիվ երգահանների ու կոմպոզիտորների, ասում են մաեստրոներն ու խոսում Շիրազի բառերով գրված երաժշտության մասին։
Վերջերս լույս է տեսել մի տեղեկատու, որն ամփոփույմ է հայ և սովետական 69 կոմպոզիտորների 148 երաժշտական ստեղծագործություն, որոնցից 144-ը գրված է Հովհաննես Շիրազի խոսքերով, իսկ 4-ը նվիրված է պոետին։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը հասցնում են խոսել հարուստ բառապաշարով ու բարբառային տարրերով խոսք ու գրիչ ունեցող Հովհաննես Շիրազի մասին։