Բիզնես բանաձև

Ռուսաստանում աննախադեպ աճել է օգտագործված մեքենաների գնումների թիվը․ «Բիզնես բանաձև»

Ռուբլու արժեզրկման ֆոնին Ռուսաստանում 1/3-ով աճել է օգտագործված մեքենաների օնլայն գնումների թիվը: Հանգստյան օրերին սպառվել են «Դրոմ» օնլայն հարթակում ներկայացված բոլոր քառանիվները: Յուրաքանչյուր 3-րդ վաճառող իր մեքենայի գինը բարձրացրել է 20-30%-ով:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել համաշխարհային մատակարարումների խնդիրների: Ամերիկյան Bloomberg լրատվականը գրում է, որ դրա հետևանքով արդեն աճել են տարբեր հումքատեսակների գները:

Գարնան առաջին օրը ցորենը թանկացել է՝ հասնելով վերջին 13 տարվա առավելագույնին: Ռեկորդ է սահմանել նաև ալյումինը, ավելի համեստ չափերով աճել նիկելի գինը: Ճգնաժամերի ժամանակ փողի համար «ապահով ապաստարան» դիտարկվող ոսկին անմասն չի մնացել թանկացումներից։

Սպիտակ տունը կրիպտոբորսաներին կոչ է արել ռուսական ընկերություններին և անհատներին թույլ չտալ կրիպտոարժույթների միջոցով շրջանցել պատժամիջոցները: ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն այդ հարցով դիմել է Binance, FTX և Coinbase խոշորագույն բորսաներին:

Back to top button