Հատվող եթեր

Կյանքի 80 տարիներից 60-ը բեմում. հայ երգարվեստը զարդարող երգիչը․ «Հատվող եթեր»

Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Ռուբեն Մաթևոսյանի համար տարին հոբելյանական է։

Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում դարձան ճանաչելի և անչափ սիրելի հենց այս արվեստագետի անզուգական ձայնի, ինքնատիպ անհատականության, անսահման զգացմունքայնության ու կատարողական բարձր արվեստի շնորհիվ։

Նրա բացառիկ ձայնն ու տարբերվող կատարումները հայ երգարվեստին հաղորդեցին բոլորովին նոր շունչ, ձևավորեցին ճաշակ և բոլոր ժամանակներում արժանիորեն վայելում են ժողովրդի մեծ սերը, գոհունակությունն ու հարգանքը:

Հայ երգարվեստը զարդարող բարձր անհատականությունն այսօր էլ շարունակում է աշխատել իր անսպառ եռանդով ու ստեղծագործական փայլուն գաղափարներով՝ դառնալով վառ օրինակ երիտասարդ սերնդի համար։ Զրույց մեծանուն արվեստագետ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ:

Back to top button